ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Պայթյուն Կիևում ԱՄՆ դեսպանատան մոտ

Պայթյուն Կիևում ԱՄՆ դեսպանատան մոտ
08.06.2017 | 23:51

Կիևի կենտրոնում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ պայթուցիկ սարք է գործի դրվել: ՈՒկրաինայի իշխանությունները հայտնում են, որ տուժածներ չկան։ Ոստիկանների փոխանցմամբ, պայթյունը տեղի է ունեցել կեսգիշերին։ «Ըստ քննության, անհայտ անձը պայթուցիկ սարքը նետել է դիվանագիտական առաքելության տարածք»,- հայտարարել է ոստիկանությունը՝ նշելով, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Դիտվել է՝ 514

Մեկնաբանություններ